Օրբելի Եղբայրների Տուն-թանգարան
Հենց այն տունը, որտեղ ծնվել է Լևոն Օրբելին, 1972թ-ին վերածվում է Օրբելի եղբայրների տուն-թանգարանի։ Թանգարանը ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Այստեղ կարելի է ծանոթանալ Օրբելի եղբայրների կատարած աշխատանքի հետ։ Թանգարանը ունի հարուստ հավաքածու, մոտ 2000 ցուցանմուշով։ Կան գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային առարկաններ։ Մեծ է եղել Օրբելի եղբայրների հարազատների, բարեկամների, աշակերտների ներդրումը թանգարանի ցուցադրության նմուշների ավելացման հարցում։
Թանգարանը բաղկացած է երկու մասից՝ գիտական և հուշային։ Այստեղ կարելի է ծանոթանալ Օրբելի եղբայրների գիտական և հասարակական գործունեության հետ։
Հուշասրահում ցուցադրված է Օրբելի եղբայրների գրասեղանը, բազկաթոռը, գաղտնապահարանը, ինչպես նաև գրքերը, անձական իրերը, ձեռագրերը և այլ իրեր։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն 2000 դրամ է։
Ռուսերեն Էքսկուրսիայի արժեքը 3000 դրամ է:
Մուտքի տոմս - 1400դրամ
12-18 տարեկան երեխաների տոմս - 700դրամ
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։